17:43  ,  18 հունիսի, 2026

Բռնցքամարտի Գրան Պրի. Դավիթ Չալոյանը հաղթել է մեկնարկում եւ ապահովել բրոնզե մեդալ (տեսանյութ)

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի ոսկե Գրան Պրի միջազգային մրցաշարում:

+90 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Չալոյանը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Դելիլ Յազգանի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Չալոյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: 

Կիսաեզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնի մրցակիցը կլինի Անգլիան ներկայացնող Աչուշին Քլինթոնը, որը քառորդ եզրափակիչում պարտության է մատնել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Աբոուդո Ջամիլին: 

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած Հայաստանի հավաքականից Գրան Պրիին մասնակցել է նաեւ 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը պարտվել է մեկնարկային մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print