23:01  ,  17 հունիսի, 2026

ԱԱ-2026. Պորտուգալիան բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականի ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաու Նեւեշը (տեսանյութ)։

Առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» 29-ամյա հարձակվող Յոան Վիսան (տեսանյութ)։

Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մասնակցում է իր 6-րդ աշխարհի առաջնությանը։

Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 23-ին կմրցի Ուզբեկստանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմը՝ Կոլումբիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news