Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Սենեգալի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ)։
66-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան, որին գոլային փոխանցում կատարեց իտալական «Միլանի» 31-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին Սենեգալի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց ՊՍԺ-ի 18-ամյա հարձակվող Իբրահիմ Մբայեն (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին դարձյալ Օլիսեի փոխանցումից հետո դուբլ ձեւակերպեց Մբապեն (տեսանյութ)։
Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 22-ին կմրցի Իրաքի թիմի հետ, Սենեգալի մրցակիցը կլինի Նորվեգիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի