01:04 17 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Սենեգալի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ)։
66-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան, որին գոլային փոխանցում կատարեց իտալական «Միլանի» 31-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին Սենեգալի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց ՊՍԺ-ի 18-ամյա հարձակվող Իբրահիմ Մբայեն (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին դարձյալ Օլիսեի փոխանցումից հետո դուբլ ձեւակերպեց Մբապեն (տեսանյութ)։
Երկրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 22-ին կմրցի Իրաքի թիմի հետ, Սենեգալի մրցակիցը կլինի Նորվեգիան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.