Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից անմիջապես հետո Իրանի հավաքականին պարտադրել են լքել ԱՄՆ-ի տարածքը։ Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում Իրանը 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Նոր Զելանդիայի հետ։ Իրանի հավաքականի մարզաբազան Մեքսիկայի Տիխուանա քաղաքում է, որը 225 կմ հեռավորության վրա է Լոս Անջելեսից։ Իրանը երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին դարձյալ Լոս Անջելեսում։
«Մեզ նույնիսկ հանգստանալու ժամանակ չտեցին։ Խաղից անմիջապես հետո պահանջեցին նստել ինքնաթիռ եւ վերադառնալ Տիխուանա։ Այս ամենը մեզ շատ է անհանսգտացնում եւ չենք հասկանում նման վերաբերմունքի պատճառը։ Այս ամենը տարօրինակ է։ Պարզ է, որ որոշումները ՖԻՖԱ-ում չեն ընդունում։ Մեր հավաքականի իրավունքները ոտնահարվում են»,- Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոիի խոսքը մեջբերում է AFP-ն։
Երրորդ տուրի հանդիպումը Իրանը եւս կանցկացնի ԱՄՆ-ում՝ հունիսի 26-ին մրցելով Եգիպտոսի թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի