14:10 16 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից անմիջապես հետո Իրանի հավաքականին պարտադրել են լքել ԱՄՆ-ի տարածքը։ Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում Իրանը 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Նոր Զելանդիայի հետ։ Իրանի հավաքականի մարզաբազան Մեքսիկայի Տիխուանա քաղաքում է, որը 225 կմ հեռավորության վրա է Լոս Անջելեսից։ Իրանը երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին դարձյալ Լոս Անջելեսում։
«Մեզ նույնիսկ հանգստանալու ժամանակ չտեցին։ Խաղից անմիջապես հետո պահանջեցին նստել ինքնաթիռ եւ վերադառնալ Տիխուանա։ Այս ամենը մեզ շատ է անհանսգտացնում եւ չենք հասկանում նման վերաբերմունքի պատճառը։ Այս ամենը տարօրինակ է։ Պարզ է, որ որոշումները ՖԻՖԱ-ում չեն ընդունում։ Մեր հավաքականի իրավունքները ոտնահարվում են»,- Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոիի խոսքը մեջբերում է AFP-ն։
Երրորդ տուրի հանդիպումը Իրանը եւս կանցկացնի ԱՄՆ-ում՝ հունիսի 26-ին մրցելով Եգիպտոսի թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.