12:37  ,  15 հունիսի, 2026

Գերմանիան գերազանցեց Բրազիլիայի ռեկորդն աշխարհի առաջնություններում

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը ռեկորդ է գրանցել աշխարհի առաջնություններում խփած գոլերի ընդհանուր քանակով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում 7:1  հաշվով հաղթել է Կյուրասաոյի թիմին։

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնություններում գոլերի քանակը հասցրեց 239-ի։

Գերմանիան մեկ գոլով գերազանցեց Բրազիլիայի ռեկորդը։ Այս ցուցանիշով առաջին հնգյակում են նաեւ Արգենտինան (152), Ֆրանսիան (136) եւ Իտալիան (128)։

Երկրորդ տուրում Գերմանիան հունիսի 20-ին կմրցի Կոտ դ’Իվուարի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News