19:19  ,  14 հունիսի, 2026

Լյուիս Հեմիլթոնն առաջին անգամ հաղթեց «Ֆերարիի» կազմում

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն առաջին անգամ հաղթեց «Ֆերարիի» կազմում։ Բրիտանացի ավտոարշավորդի հաղթանակով ավարտվեց Բարսելոնա-Կատալունիայի Մեծ մրցանակը։

Հեմիլթոնը «Մերսեդեսից» «Ֆերարի» է տեղափոխվել 2025թ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ։

Բարսելոնայում հաղթանակից հետո Հեմիլթոնն ընդհանուր հաշվարկում երկրորդն է եւ 41 միավոր հետ է առաջատար Անդրեա Կիմի Անտոնելիից։

Ֆորմուլա-1, Բարսելոնա-Կատալունիա Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ 66 շրջան
    2. Ջորջ Ռասել («Մերսեդես») +19.561
    3. Լանդո Նորիս («Մաքլարեն») +23.719
    4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +40.497
    5. Օսկար Պիաստրի («Մաքլարեն») +58.661
    6. Իսակ Հաջար («Ռեդ Բուլ») +1 շրջան
    7. Պիեր Գասլի («Ալպին») +1 շրջան
    8. Ֆրանկո Կոլապինտո («Ալպին») +1 շրջան
    9. Լիամ Լոուսոն («Ռեյսինգ Բուլզ») +1 շրջան
    10. Արվիդ Լինդբլադ («Ռեյսինգ Բուլզ») +1 շրջան

Ընդհանուր հաշվարկ
1. Անդրեա Կիմի Անտոնելի («Մերսեդես»)՝ 156 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն («Ֆերարի»)՝ 115
3. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 106
4. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 75
5. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 73
6. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 68
7. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 55
8. Պիեր Գասլի («Ալպին»)՝ 41
9. Իսակ Հաջար («Ռեդ Բուլ»)՝ 34
10. Լիամ Լոուսոն («Ռեյսինգ Բուլզ»)՝ 26

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news