Հունաստանի Կրետե կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում արդեն անցկացվել է 5 խաղափուլ։
Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, ով 5 հնարավորից ունի 5 միավոր։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 1-3-րդ տեղերը։
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4.5 միավոր և բաժանում է 1-4-րդ տեղերը։
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մոնթե Ավետիսյանը, Ռաֆայել Զաքարյանը և Մարկ Ադամյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 2-4-րդ տեղեևը։
6-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:32 , 9 նոյեմբերի
09:14 , 9 նոյեմբերի 
01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի