Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։
Մարտական դասի 79 կգ քաշային կարգում Գևորգ Ազատյանը լարված պայքարում 2։3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ասլանբեկ Կոձաեւին և արժանացավ արծաթե մեդալի։
79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձավ մարզական սամբոյի աշխարհի փոխչեմպիոն և արժանացավ արծաթե մեդալի:
71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը (մարտական սամբո) դարձավ բրոնզե մեդալակիր։
Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ 101 պետությունից։ Հայաստանի հավաքականը մասնակցեց հետեւյալ կազմով․
Սարգսյան Կարեն – 58կգ (մարզական սամբո)
Շատվերյան Բորիս – 79 կգ (մարզական սամբո)
Ներսեսյան Մայիս – 64կգ (մարտական սամբո)
Մելիքյան Լեոնիդ – 88կգ (մարտական սամբո)
Այվազյան Աննա – 50 կգ (մարզական սամբո)
Մանուկյան Գևորգ – 64կգ (մարզական սամբո)
Հարությունյան Գոռ – 88կգ (մարզական սամբո)
Գոգինյան Նարեկ – 58կգ (մարտական սամբո)
Ավեդիսյան Արսեն – 71կգ (մարտական սամբո)
Եսայան Արման – 98կգ (մարտական սամբո)
Աղաջանյան Արամ – 71կգ (մարզական սամբո)
Հայրապետյան Արսեն – 98կգ (մարզական սամբո)
Ազատյան Գևորգ – 79կգ (մարտական սամբո)
Թեմուրյան Մխիթար – 98+կգ (մարտական սամբո)
Ժիգալովա Եկատերինա – 80կգ (մարտական սամբո)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:38 , 9 նոյեմբերի
10:07 , 9 նոյեմբերի
09:32 , 9 նոյեմբերի
09:14 , 9 նոյեմբերի 
01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի