01:05  ,  14 հունիսի, 2026

ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կատարը խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականն ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում մրցեց Կատարի թիմի հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

17-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Շվեյցարիայի հավաքականի եւ ֆրանսիական «Ռենի» 29-ամյա հարձակվող Բրիլ Էմբոլոն (տեսանյութ)։

Ավելացված չորրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ալ Սադի» 35-ամյա պաշտպան Բուալեմ Խուխին (տեսանյութ)։

B խմբում ընդգրկված չորս թիմերն էլ ունեն 1-ական միավոր։ Առաջին տուրում 1:1 հաշվով էին խաղացել նաեւ Բոսնիա-Հերցեգովինան եւ Կանադան։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news