14:04  ,  12 հունիսի, 2026

Առաջին անգամ աշխարհի առաջնության բացման խաղում գրանցվեց 3 կարմիր քատ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ բացման խաղում գրանցվեց 3 հեռացում։

Մեքսիկա - Հարավաֆրիկյան Հանրապետություն խաղում հեռացվեց դաշտի տերերից Մոսկվայի «Լոկոմոտիվի» 29-ամյա պաշտպան Սեսար Մոնտեսը։ Հարավաֆրիկյան Հանրապետության թիմից հեռացվեցին պորտուգալական «Տոնդելայի» 27-ամյա կիսապաշտպան Յայա Սիտհոլեն եւ հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսի» 36-ամյա կիսապաշտպան Տեմբա Զվանեն։

Մեքսիկայի հավաքականը հաղթել է 2։0 հաշվով (տեսանյութ) եւ A խմբի առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News