12:07  ,  12 հունիսի, 2026

17-ամյա Մորան՝ ԱԱ-ի պատմության մեջ 6-րդ ամենաերիտասարդ մասնակից

Մեքսիկայի հավաքականի եւ մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպան Խիլբերտո Մորան դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության վեցերորդ ամենաերիտասարդ մասնակիցը։

Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում տեղի ունեցած Մեքսիկա - Հարավաֆրիկյան Հանրապետություն բացման խաղում 17 տարեկան եւ 240 օրական Մորան փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին: Մեքսիկացիները հաղթել են 2:0 հաշվով:

Աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստները.

  1. Պելե՝ 17 տարեկան 235 օրական
  2. Սալոմոն Օլեմբե ՝ 17 տարեկան 185 օրական
  3. Ֆեմի Օպաբունմի՝ 17 տարեկան 101 օրական
  4. Սամուել Էտո’Օ ՝ 17 տարեկան 99 օր
  5. Նորման Ուայտսայդ՝ 17 տարեկան 41 օր

Մորան դարձել է նաեւ Մեքսիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News