22:59  ,  11 հունիսի, 2026

«Ացտեկայում» երրորդ անգամ տեղի ունեցավ աշխարհի առաջնության բացման արարողություն (ֆոտո, վիդեո)

Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Մեքսիկայի մայրաքաղաքի լեգենդար ստադիոնը երրորդ անգամ է ընդունում աշխարհի առաջնության բացման արարողություն։

23-րդ աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը կատարեցին Անդրեա Բոչելին ու EJAE-ը։ 

Մասնակից երկրների շքերթը բացեց դերասանուհի Սալմա Հայեկը։

Բացման խաղում մրցում են Մեքսիկայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը։

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News