23:41  ,  9 հունիսի, 2026

44-ամյա Սերենա Ուիլյամսը կարիերան վերսկսելուց հետո առաջին մրցախաղում հասավ հաղթանակի

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը կարիերան վերսկսելուց հետո առաջին մրցախաղում հասավ հաղթանակի։

Լոնդոնի WTA-500 մրցաշարում 44-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը կանադացի Վիկտորյա Մբոկոյի հետ դուրս եկավ զուգախաղի երկրորդ շրջան։

Նրանք 7:6 (7:2), 6:2 հաշվով հաղթեցին ամերիկացի Նիկոլ Մելիքար-Մարտինեսին եւ նորզելանդացի Էրին Ռուլիֆին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 32 րոպե։

2022 թվականին Սերենա Ուիլյամսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News