20:56  ,  9 հունիսի, 2026

Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ (159-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում)։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1։ 89-րդ րոպեին աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» 22-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։ Գոլային փոխանցումը կատարեց «Արարատ-Արմենիայի» 33-ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանը (տեսանյութ

Ավելացված առաջին րոպեին պատասխան գոլը խփեց մոլդովական «Պետրոկուբի»26-ամյա կիսապաշտպան Վիկտոր Բոգաչյուկը (տեսանյութ

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ղազախստանի թիմի հետ։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News