11:01  ,  9 հունիսի, 2026

Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում տեղի է ունեցել եզրափակիչ շարքի երրորդ հանդիպումը։ «Նյու Յորք Նիքսը» սեփական խաղահրապարակում ընդունեց «Սան Անտոնիո Սփյորսին», որը հաղթեց 115:111 հաշվով։

«Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը ֆրանսիացի կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման էր, որը վաստակեց 32 միավոր։

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ընթացքում քնել է։ Դրվագը հայտնվել է հեռուստաեթերում։

Շարքի ընդհանուր հաշիվն է 2:1 «Նյու Յոքր Նիքսի» օգտին։ Չորրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Նյու Յորքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print