23:22  ,  8 հունիսի, 2026

Նաիր Թիկնիզյանի գործակալ․ Կա հետաքրքրություն Եվրոպայի 5 առաջատար լիգաների մի քանի ակումբների կողմից

Հայաստանի հավաքականի եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է տեղեկությունը մի քանի ակումբների հետաքրքրության մասին։

«Իսկապես, Նաիր Թիկնիզյանի նկատմամբ կա հետաքրքրություն Եվրոպայի հինգ առաջատար լիգաների մի քանի ակումբների կողմից։

Հայաստանի հավաքականի հանդիպումներին ակումբների սկաուտների հնարավոր ներկայության վերաբերյալ ոչինչ չեմ կարող կարող ասել»,- Կլյուեւի խոսքը մեջբերում է  sport-express-ը։

Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» հետ դարձել է Սերբիայի չեմպիոն եւ գավաթակիր։ Նա 47 խաղում խփել է 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News