Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է երկու մեդալ։
60 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը, վստահորեն տանելով 4 հաղթանակ` Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ, նվաճել է ոսկե մեդալ, հաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը։
100 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 2 հաղթանակ Ուկրաինայի և Իտալիայի ներկայացուցիչների նկատմամբ, կիսաեզրափակչում պարտվել է լատվիացի մարզիկին, սակայն սփոփիչ գոտեմարտում հաղթել է Խորվաթիայի ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ։
60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է մեկնարկանին գոտեմարտում, Մարտին Բադալյանը տարել է 2 հաղթանակ, բայց դուրս մնացել հետագա պայքարից։
66 կգ Դավիթ Աբրահամյանը պարտվել է առաջին գոտեմարտում, իսկ 73կգ Արտակ Թորոսյանը, երկու հաղթանակ է տարել, սակայն նույնպես դուրս մնաց հետագա պայքարից։
Մրցաշարին մասնակցել է 33 երկրի 252 մարզիկ։
Հայաստանի թիմը հունիսի երեկոյան կմեկնի Խորվաթիայի Պորեչ քաղաք եւ օլիմպիական մարզումային ճամբարում ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչեւ հունիսի 13-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի