18:56  ,  6 հունիսի, 2026

19-ամյա Անդրեեւան առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը

Աշխարհի 8-րդ ռակետ Միրա Անդրեեւան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստուհին 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 114-րդ ռակետ, լեհ Մայա Խվալինսկային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

19-ամյա Անդրեեւան կարիերայում նվաճեց 6-րդ տիտղոսը եւ առաջինը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print