19:02  ,  4 հունիսի, 2026

«Ռոլան Գարոս». Անդրեեւան դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 8-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա 6։1, 6։3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 15-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի 23-րդ ռակետ, ռուսաստանցի Դիանա Շնայդերը եւ աշխարհի 114-րդ ռակետ, լեհ Մայա Խվալինսկան։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News