Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը նշել է թիմի ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի գլխավոր պայմանը։
«Չգիտեմ, թե ինչու բոլորն ասում են, որ Էդիկն անպայման պետք է գնա այստեղից։ Բայց նա լճացման մեջ չէ, զարգանում է, ռեկորդներ է գրանցում, տիտղոս է նվաճում։ Այս մրցաշրջանը նրա համար ռեկորդային էր վիճակագրությամբ։ Սպերցյանը երեք տարի ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան։ Կարծում եմ՝ չորրորդ անգամ էլ նա կճանաչվի լավագույնը։
Սպերցյանը հասկանում է, որ եթե լինի մեծ առաջարկ լավ ակումբից, Սերգեյ Գալիցկին կընդառաջի նրան։ Եթե դա տեղի չունենա, նա կշարունակի պայքարել ամենաբարձր տեղերի համար Ռուսաստանում, բարելավել արդյունավետության ռեկորդներ։ Դա եւս գերազանց ուղի է։ Ես վստահ եմ, որ Էդիկը վայելում է իր կարիերայի ամեն օրն այստեղ»,- Մուսաեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Սպերցյանը խփել է 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի