09:07  ,  2 հունիսի, 2026

Հայաստանի հավաքականի մարզումը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել առաջիկա ընկերական հանդիպումներից առաջ։

Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային թիմին, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին։

Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին, 3 օր անց՝  Մոլդովային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News