11:15  ,  1 հունիսի, 2026

ԱԱ-2026. Մեքսիկայի հավաքականի հայտացուցակը

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը կմասնակցի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Ռաուլ Ռանխել («Գվադալախարա»), Կառլոս Ասեւեդո («Սանթոս Լագունա»), Գիլերմո Օչոա (ԱԵԼ)։

Պաշտպաններ․ Իսրայել Ռեյես («Ամերիկա»), Խորխե Սանչես (ՊԱՕԿ), Սեսար Մոնտես («Լոկոմոտիվ»), Էդսոն Ալվարես («Ֆեներբահչե»), Խոան Վասկես («Ջենոա»), Խեսուս Գալյարդո («Տոլուկա»), Մատեո Չավես («ԱԶ Ալկմար»)։

Կիսապաշտպաններ․ Ալվարո Ֆիդալգո («Բետիս»), Բրիան Գուտիերես («Գվադալախարա»), Օրբելին Պինեդա (ԱԵԿ, Աթենք), Էրիկ Լիրա («Կրուս Ասուլ»), Լուիս Ռոմո («Գվադալախարա»), Օբեդ Վարգաս («Աթլետիկո Մադրիդ»), Խիլբերտո Մորա («Տիխուանա»), Լուիս Չավես («Դինամո»,  Մոսկվա)։

Հարձակվողներ․ Ռոբերտո Ալվարադո («Գվադալախարա»), Սեսար Ուերտա («Անդերլեխտ»), Գիլերմո Մարտինես («ՈՒՆԱՄ Պումաս»), Արմանդո Գոնսալես («Գվադալախարա»), Սանտիագո Խիմենես («Միլան»), Ռաուլ Խիմենես («Ֆուլհեմ»), Խուլիան Կինյոնես («Ալ Կադիսիա»), Էռնեստո Վեգա («Տոլուկա»)։

Խմբային փուլում Մեքսիկայի մրցակիցները կլինեն Հարավային Կորեան, Չեխիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News