18:12  ,  25 մայիսի, 2026

Լա Լիգա. Յամալը լավագույնն է գոլային փոխանցումների քանակով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ՝ 28 խաղում դառնալով 11 գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղում «Խետաֆեի» իսպանացի կիսապաշտպան Լուիս Միլյան է, որը դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն եռյակը եզրափակում է  «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին՝ 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news