12:11  ,  25 մայիսի, 2026

Մբապեն՝ Լա Լիգայի լավագույն ռմբարկու

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ 31 խաղում խփելով 25 գոլ (8 գոլ՝ 11-մետրանոցից)։

Երկրորդ տեղում է «Մալյորկայի» կոսովցի հարձակվող Վեդատ Մուրիկին է՝ 23 գոլ (5 գոլ՝  11-մետրանոցից)։ «Մալյորկան» դուրս է մնացել Լա Լիգայից։

Ռմբարկուների եռյակը եզրափակում է «Օսասունայի» խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը՝ 17 գոլ (6 գոլ՝ 11-մետրանոցից)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news