21:31  ,  24 մայիսի, 2026

«Սպարտակը» հաղթեց «Կրասնոդարին» եւ նվաճեց Ռուսաստանի գավաթը

Մոսկվայի «Սպարտակը» նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած սուպերեզրափակիչում «Սպարտակը» մրցեց փոխչեմպիոն «Կրասնոդարի» հետ եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:3: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։

«Սպարտակը» 5-րդ անգամ դարձավ Ռուսաստանի գավաթակիր։ Նախորդ անգամ մոսկովյան թիմն այս տիտղոսը նվաճել էր 2022-ին՝ եզրափակիչում հաղթելով Մոսկվայի «Դինամոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News