18:09  ,  24 մայիսի, 2026

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 140-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ժայի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (7:3), 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի Կիրիան Ժակեի (Ֆրանսիա) եւ Մարկո Տրունգելիտիի (Արգենտինա) դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news