21:38  ,  23 մայիսի, 2026

Մ-15 ԵԱ․ Շահեն Մարտիրոսյանի տպավորիչ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ եզրափակիչում (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնության ոսկե մեդալը։

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող առաջնությունում Շահեն Մարտիրոսյանը 68 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց թուրք Սարուհան Կարաօղլուի հետ եւ պարտության մատնեց ժամանակից շուտ 10։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում