10:37  ,  20 մայիսի, 2026

Եվրոպայի լիգա․ Այսօր եզրափակիչն է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 20-ին տեղի կունենա եզրափակիչը։

Ստամբուլի «Բեշիկթաշ Պարկ» ստադիոնում գավաթը կվիճարկեն գերմանական «Ֆրայբուրգն» ու անգլիական «Աստոն Վիլան»։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Ֆրայբուրգն» առաջին անգամ է հասել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։

«Աստոն Վիլան» կպայքարի 5-րդ եվրագավաթի համար։

«Աստոն Վիլան» 1982թ․ Եվրոպական չեմպիոնների գավաթակիր է, նույն տարում նվաճել է նաեւ Եվրոպայի սուպերգավաթը։ 2001-ին եւ 2008-ին նվաճել է Ինտերտոտոյի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news