01:10  ,  18 մայիսի, 2026

Ռաֆինյայի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Սեւիլիայի «Բետիսի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 94 միավորով, «Բետիսը» 5-րդն է՝ 57 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 3:1

Ռաֆինյա, 28, 62, Ժոաու Կանսելու, 74 - Իսկո, 69, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում