21:09  ,  17 մայիսի, 2026

«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն, Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» երկրորդ տեղը (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 11-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

Վերջին տուրում «Զենիթը» 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին» եւ 68 միավորով ապահովեց առաջին տեղը։

Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ Այդ խաղում երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 66 միավորով դարձավ փոխչեմպիոն։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում