10:25  ,  21 դեկտեմբերի, 2012

Օլիմպիական խաղերի եռակի մասնակիցը մարմնավաճառությամբ է զբաղվել Լաս Վեգասում

Ես մարմնավաճառ եմ աշխատել Լաս Վեգասում, հայտարարել է ամերիկացի աթլետ Սյուզի Հեմիլթոնը: Օլիմպիական խաղերի եռակի մասնակիցը խոստովանել է, որ իր մատուցած մեկժամյա ծառայությունների համար հաճախորդները վճարել են 600 դոլար:

44-ամյա Հեմիլթոնն ԱՄՆ-ը ներկայացրել է 1992, 1996 եւ 2000թթ. Օլիմպիական խաղերի 1500 մետր վազքում: Մարզուհու խոսքով՝ նա ստիպված է եղել այդ քայլին դիմել:

«Իմ թույլ տված սխալների համար պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Ես զոհ չեմ եւ չեմ պատրաստվում գնալ այդ ճանապարհով: Ես մարմնավաճառությամբ զբաղվել եմ այն ժամանակ, երբ ծանր վիճակում եմ եղել: Չեմ մեղադրում ոչ ոքի ինձնից բացի: Այս աշխարհում բոլորն էլ սխալներ գործում են: Ես մեծ սխալ եմ գործել, հսկայական սխալ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես հոգեբանի օգնություն եմ փնտրում եւ կշարունակեմ անել դա»,- Հեմիլթոնի խոսքը փոխանցում է USA Today-ը:

3 Օլիմպիական խաղերի մասնակցելուց բացի Սյուզի Հեմիլթոնն 9 անգամ հաղթող է ճանաչվել աթլետիկայի ԱՄՆ-ի ուսանողական առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում