01:31  ,  13 մայիսի, 2026

Մադրիդի «Աթլետիկոն» պարտության մատնեց «Օսասունային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը։

«Աթլետիկոն» 66 միավորով ապահովեց առնվազն չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի ուղեգիր։ «Օսասունան» 11-րդն է՝ 42 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Էնրիկե Բարխա, 90+1 - Ադեմոլա Լուկման, 15, 11մ, Ալեքսանդր Սյորլոտ, 71

Հեռացում՝ Մարկոս Լիորենտե («Աթլետիկո»), 79, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news