13:02  ,  11 մայիսի, 2026

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Վրաստանում

Վրաստանում անցկացված Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է 6 մեդալով։

Առաջնության արծաթե մեդալակիր են դարձել 50 կգ քաշակօմ Տիգրան Կիրակոսյանը, 70 կգ քաշային Արտյոմ Սիմոնյանը և 80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։

Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Ալեն Ստեփանյանը (75 կգ) և գերծանր քաշային Արամ Թումանյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են 10 երկրի բռնցքամարտիկներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print