12:41  ,  11 մայիսի, 2026

NBA. «Նյու Յորք Նիքսը» փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Նյու Յորք Նիքսը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ (Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչ)։

Փլեյ-օֆֆի երկրորդ շրջանի չորրորդ խաղում «Նյու Յորք Նիքսը» «Ֆիլադելֆիա Սիքսերսին» հաղթեց 144:114 հաշվով եւ շարքի ընդհանուր հաշիվը հասցրեց 4:0-ի։

«Նյու Յորք Նիքսի» հաջորդ մրցակիցը կլինի «Դետրոյթ Փիսթոնս» - «Քլիվլենդ Քավալիերս» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի շարքի ընդհանուր հաշիվը 2:1 է «Դետրոյթ Փիսթոնսի» օգտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news