19:52  ,  10 մայիսի, 2026

«Մասթերս». Կարեն Խաչանովը դուրս եկավ չորրորդ շրջան

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Հռոմում անացկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։

Հայ թենիսիստը 5։7, 6։4, 6։4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 54-րդ ռակետ, հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսխուլպին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 79-րդ ռակետ, խորվաթ Դինո Պրիժմիչը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news