Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսել է պայքարը Վրաստանում անցկացվող Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 9 երկրի 150 բռնցքամարտիկ:
Մրցումային առաջին օրը Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից ռինգ դուրս եկած 6 բռնցքամարտիկներից 5-ը հաղթանակով են մեկնարկել:
50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Հուսեյն Մահառամովի նկատմամբ: 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը պարտության է մատնել Ղրղստանի ներկայացուցիչ Արսլան Շարշենբեկովին։ Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Հայկ Կարապետյանը (60 կգ) եւ Յուրի Մայիլյանը (60 կգ) առավելության են հասել վրացի մրցակիցների նկատմամբ: 85 կգ քաշային Միքայել Գյուլումյանը պարտվել է Վրաստանը ներկայացնող Արտյուշ Այվազյանին:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Ակակի Կակուրաիձեի անվան մրցաշարին մասնակցում են՝
Լեւոն Իգնատիվոսյանը, Տիգրան Կիրակոսյանը (երկուսն էլ՝ 50 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Արթուր Ավետիսյանը, Հայկ Կարապետյանը, Յուրի Մայիլյանը (բոլորն էլ՝ 60 կգ), Գոռ Հարությունյանը, Սուրեն Կատվալյանը (երկուսն էլ՝ 65 կգ), Արտյոմ Ստեփանյանը (70 կգ), Ալեն Ստեփանյանը (75 կգ), Սամվել Սիրամարգյանը (80 կգ), Տիգրան Սարգսյանը (85 կգ), Վարդան Ավետիսյանը (90 կգ) եւ Արամ Թումանյանը (+90 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի