19:56  ,  3 մայիսի, 2026

«Կրասնոդարի» հաղթանակը, Սպերցյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվեց Տոլյատիի «Ակրոնին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

72-րդ րոպեին աչքի ընկավ կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1  միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում