Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի 2029թ․ աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին։
Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարի գալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,- գրում է ՀՖՖ-ի կայքը:
Armenia and Georgia set to host the FIFA U-20 World Cup 2029!
— FIFA (@FIFAcom) April 29, 2026
This will be the first ever FIFA tournament to be held in either country pic.twitter.com/ESjKREAuVg
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի