Բաթումիի «Sport Palace Arena»-ում տեղի ունեցավ տղամարդկանց +110 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը: Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով՝ երկամարտի եւ փոքր ոսկե մեդալներով:
Օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ):
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դանիլ Վագաիցեւը՝ 425 կգ (192+233), բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Տիմուր Նանիեւը 418 (191+227):
Բաթումիի մրցահարթակում Վարազդատ Լալայանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Լալայանին պարգեւատրեց եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի 
15:37 , 18 հոկտեմբերի
09:14 , 18 հոկտեմբերի
23:34 , 17 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի