18:08 26 ապրիլի, 2026Բաթումիի «Sport Palace Arena»-ում տեղի ունեցավ տղամարդկանց +110 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը: Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց երեք ոսկե մեդալներով՝ երկամարտի եւ փոքր ոսկե մեդալներով:
Օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ):
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դանիլ Վագաիցեւը՝ 425 կգ (192+233), բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Տիմուր Նանիեւը 418 (191+227):
Բաթումիի մրցահարթակում Վարազդատ Լալայանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Լալայանին պարգեւատրեց եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.