Օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ):
Լալայանը երկու վարժություններում էլ պայքարը սկսեց այն ժամանակ, երբ բոլորն ավարտել էին իրենց մցրելույթները: Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 210 կգ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: Լալայանն այս վարժությունում 18 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Դանիլ Վագացիեւին:
Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց 241 կգ, երկրորդ մոտեցմամբ փորձեց ռեկորդ սահմանել եւ հրել 253 կգ, բայց փախողեց: Երրորդ մոտեցմամբ եւս չկարողացավ հրել 253 կգը:
Լալայանի մասնակցությամբ +110 կգ քաշայինների պայքարին մարզադահլիճում հետեւեւմ է եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տալախաձեն նշել էր, որ այսօրվա պայքարում եւ Եվրոպայում իր ֆավորիտը Վարազդատ Լալայանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի 
15:37 , 18 հոկտեմբերի
09:14 , 18 հոկտեմբերի
23:34 , 17 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի