17:58 26 ապրիլի, 2026Օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: +110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ):
Լալայանը երկու վարժություններում էլ պայքարը սկսեց այն ժամանակ, երբ բոլորն ավարտել էին իրենց մցրելույթները: Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 210 կգ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: Լալայանն այս վարժությունում 18 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Դանիլ Վագացիեւին:
Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց 241 կգ, երկրորդ մոտեցմամբ փորձեց ռեկորդ սահմանել եւ հրել 253 կգ, բայց փախողեց: Երրորդ մոտեցմամբ եւս չկարողացավ հրել 253 կգը:
Լալայանի մասնակցությամբ +110 կգ քաշայինների պայքարին մարզադահլիճում հետեւեւմ է եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տալախաձեն նշել էր, որ այսօրվա պայքարում եւ Եվրոպայում իր ֆավորիտը Վարազդատ Լալայանն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.