Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը դուրս է եկել եզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում հաղթել է աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին և Աշխարհի գավաթի եզրափակիչում է։
2025 թվականի WORLD BOXING-ի աշխարհի փոխչեմպիոնի հետ պայքարում հայ մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցակցին պահելով տարածության վրա՝ Չալոյանը ժամանակին տեղ է հասցրել հարվածները և կասկածի տակ չի դրել իր առավելությունը։
Եզրափակիչում Չալոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի