20:40  ,  25 ապրիլի, 2026

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 398 կգ արդյունքով 6-րդն է (183+215):

Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 189 կգ, որը Կարապետյանը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ միայն Կարապետյանը պոկեց 189 կգ-ը: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց:

Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 183 կգ-ով, բայց առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 183-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 190 կգ, բայց այս մոտեցումն էլ ձախողեց: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է:

Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանն առաջին մոտեցմանը բարձրացրեց 215 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 226 կգ, որը նույնպես հաջողությամբ հրեց: Երրորդ մոտեցման 231 կգ-ը ձախողեց:

Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունը սկսեց 215 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պատվիրված 230 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում