20:40 25 ապրիլի, 2026Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը հավասարը չունեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 398 կգ արդյունքով 6-րդն է (183+215):
Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 189 կգ, որը Կարապետյանը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ միայն Կարապետյանը պոկեց 189 կգ-ը: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց:
Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 183 կգ-ով, բայց առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 183-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 190 կգ, բայց այս մոտեցումն էլ ձախողեց: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է:
Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանն առաջին մոտեցմանը բարձրացրեց 215 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 226 կգ, որը նույնպես հաջողությամբ հրեց: Երրորդ մոտեցման 231 կգ-ը ձախողեց:
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունը սկսեց 215 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պատվիրված 230 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.