21:02  ,  24 ապրիլի, 2026

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն  Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Վրաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 86 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (107+141):

Այս վարժությունում Հայաստանի երկրորդ  ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը երկամարտում հավաքեց 236 (101+135): Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի արդյունքով 5-րդն է: 

Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 102 կգ, 105կգ եւ 107 կգ:

Լիանա Գյուրջյանը միայն մեկ մոտեցում հաջողեց, որով պոկեց 101 կգ:

Էմմա Պողոսյանն այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի, Լիանա Գյուրջյանը՝ 9-րդն է:

Հրում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում կատարեց՝ 132 կգ, 134 կգ եւ 141 կգ: Այս քաշում նա վաստակեց փոքր ոսկե մեդալ:

Լիանա Գյուրջյանը հրեց՝ 130 կգ, ապա 135 կգ, երրորդ մոտեցումը՝ 141 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում