Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Վրաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 86 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (107+141):
Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը երկամարտում հավաքեց 236 (101+135): Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի արդյունքով 5-րդն է:
Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 102 կգ, 105կգ եւ 107 կգ:
Լիանա Գյուրջյանը միայն մեկ մոտեցում հաջողեց, որով պոկեց 101 կգ:
Էմմա Պողոսյանն այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի, Լիանա Գյուրջյանը՝ 9-րդն է:
Հրում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում կատարեց՝ 132 կգ, 134 կգ եւ 141 կգ: Այս քաշում նա վաստակեց փոքր ոսկե մեդալ:
Լիանա Գյուրջյանը հրեց՝ 130 կգ, ապա 135 կգ, երրորդ մոտեցումը՝ 141 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի 
15:37 , 18 հոկտեմբերի
09:14 , 18 հոկտեմբերի
23:34 , 17 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի