18:10  ,  24 ապրիլի, 2026

Արա Աղանյանը՝ Եվրոպայի եռակի փոխչեմպիոն (ֆոտո, վիդեո)

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղանյանը երրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 381 կգ արդյունք (175+206)։

Պոկում վարժությունում Աղանյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 167 կգ, 172 կգ եւ 175 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Աղանյանը պայքարը սկսեց 200 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիչները պատվիրեցին 206 կգ: Աղանյանը դժվարությամբ, բայց հրեց եւ ֆիքսեց ծանրաձողը գլխավերերում: Կողային մրցավարներից երկուսը քաշը չգրանցեցին եւ Աղանյանի մոտեցումը համարվեց ձախողված: Հայ մարզիչները բողոքարկեցին, մոտեցումը վերանայելուց հետո տեխնիական անձնակազմը հաշվեց Աղանյանի բարձրացրած կիլոգրամը:

Երրորդ մոտեցմամբ Աղանյանը ձախողեց 212 կգ-ը: Այս վարժությունում նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարը: Երկամարտում նա գրանցեց 386 կգ (176+210):

Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ռոմեյն Իմադոխեն` 370 (163+207):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում